Time ամսագիրը Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել
Ամերիկյան հեղինակավոր Time ամսագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարության խաչակիր է անվանել: Ամսագիրը հոդված է հրապարակել «4 խաչակիրներ, ովքեր վառ են պահում ժողովրդավարության մասին երազանքը» վերտառությամբ։ Հոդվածում առաջին խաչակիրը Նիկոլ Փաշինյանն է: «Իմ ժողովրդի սերն ստիպել է ինձ դուրս գալ իմ հարմարավետ գրասենյակից և 20 գիշեր անցկացնել անտառներում, փողոցներում, վրանի մեջ՝ բողոքելով Սերժ Սարգսյանի կառավարության դեմ: Առաջին հերթին, ես ցանկանում էի տեսնել իմ հայրենիքի և ժողովրդի ազատությունն ու երջանկությունը: Ես ասում էի՝ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս գան փողոց, իսկ իշխանությունը չփոխի, ես կհեռանամ քաղաքականությունից»,- պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը: Բացի այդ, վարչապետը հիշեցրել է, որ առաջին օրվանից շարժումը հայտարարել է այն մասին, որ բռնություն չի գործադրի ինչ-որ մեկի հանդեպ, եթե անգամ անձամբ բախվի դաժանության։ «Ես ամբիոնից ասում էի՝ մենք կառաջնորդվենք աստվածաշնչյան պատվիրանով․ եթե ինչ-որ մեկը հարվածի այտիդ, ապա ձախն էլ դեմ տուր։ Մենք գիտեինք, որ երբեք չենք զիջի»,- հավելել է ՀՀ վարչապետը: Բացի ՀՀ վարչապետից, ամսագիրը ժողովրդավարության խաչակիրներ է անվանում Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեմային, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետություն դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսին: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24