Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ֆրանսիական դեսպանատունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը

322
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 21:50
Ֆրանսիական դեսպանատունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադբեջանական AzeriDefence-ին հղում անելով՝ «Интерфакс-Азербайджан»-ը գրել էր, թե պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը: