Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ո՞վ է 6-րդ վարչության անաղմուկ նշանակված պետը. «Իրավունք»

339
Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 10:00
Ո՞վ է 6-րդ վարչության անաղմուկ նշանակված պետը. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է. «Վերջերս ոստիկանությունը բավական անաղմուկ 6-րդ վարչության պետ է նշանակել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի օրոք անօրինական գործողությունների համար ազատված Միհրան Դավթյանին:

Ով, ի դեպ, նախկինում աշխատել է նաև ՊԵԿ-ում, բայց կրկին անօրինական գործողությունների համար ազատվել է աշխատանքից: Իսկ այժմ Ոստիկանությունում նման պատասխանատու պաշտոն է ստանձնել ոստիկանապետը Վալերի Օսիպյանի բարձր հովանու ներքո:

Ի դեպ, վերջինիս մասին, ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը՝ Օսիպյանին հիշեցրել է ՊԵԿ արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Կարապետյանը, ով Վալերի Օսիպյանի հարսանիքի քավորն է»:

Մանրամասները՝ թերթի համարում: