Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 11 մայիսի, 2024 թ.

Թաիլանդական քարանձավում արգելափակված դպրոցականներից 4-ին դուրս են բերել

342
Կիրակի, 08 հուլիսի, 2018 թ., 18:50
Թաիլանդական քարանձավում արգելափակված դպրոցականներից 4-ին դուրս են բերել

Թաիլանդական քարանձավում արգելափակված 12 դպրոցականներից չորսին հաջողվել է դուրս բերել փրկարարական գործողության արդյունքում, գրում է Thai PBS-ին:

Նրանց կտեղափոխեն հիվանդանոց՝ հետազոտության:

Հիվանդանոցում պատրաստվել են բոլոր պայմանները քարանձավում երկու շաբաթ անցկացնելուց հետո անհրաժեշտ վերականգնման համար:

Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից արգելափակված են 11-16 տարեկան 12 պատանի ֆուտբոլիստներ և նրանց մարզիչը:

Քարանձավի ելքը փակվել էր տեղատարափ անձրևների հետևանքով, որոնք մասամբ հեղեղել են նաև քարանձավը: