Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մասիսի քաղաքապետին կալանավորեց այն նույն դատավորը, ով մարտի 1-ի գործով դատել էր Նիկոլ Փաշինյանին». Արգիշտի Կիվիրյան

437
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 15:40
«Մասիսի քաղաքապետին կալանավորեց այն նույն դատավորը, ով մարտի 1-ի գործով դատել էր Նիկոլ Փաշինյանին». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ֆեյսբուքում գրել է.

Ուրեմն Մասիսի քաղաքապետին կալանավորեց այն նույն դատավորը, որը ժամանակին մարտի 1-ի գործով դատել էր Նիկոլ Փաշինյանին: Դե հիմա դուք ինքներդ որոշեք, թե որ դեպքում ա ինքը արդարադատություն իրականացրել՝ Նիկոլի՞, թե՞ հիմա: Ու, եթե սա է ձեր ակնկալած արդարադատությունը, ուրեմն կարելի ա ձեզ ցավակցել, քանի որ այս նույն դատավոր Մնացական Մարտիրոսյանը վաղը կդատի ձեզ ու ձեր մայրիկներին:

P.S. Ինձ համար շատ ավելի կարևոր է, որ չլինեն այս կարգի դատավորներ, քան թե իրենք հիմա էլ իրականացնեն Նիկոլի քմահաճույքները, ստանան ինդուլգենցիա ապագայում դատելու անմեղ մարդկանց, ձեզ, մեզ և բոլորիս...