Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.

Մասիսի քաղաքապետը բաց նամակ է հղել վարչապետին

241
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 23:45
Մասիսի քաղաքապետը բաց նամակ է հղել վարչապետին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Մեծարգոʹ պարոն վարչապետ, տևական ժամանակ է, ինչ ուժային որոշ կառույցներ ինձ հետ կապ չունեցող գործերով կանչում են հարցաքննությունների և հրավիրում են դատարան։

Անկեղծ ասած՝ տպավորություն է, կարծես նրանք անում եմ ամեն հնարավոր բան՝ Ձեզ հաճոյանալու համար և փորձում են ստեղծել լավ աշխատանքի պատրանք։ Հավաստիացնում եմ, որ ոչ մի գործով, իսկ ավելի կոնկրետ Մասիսում տեղի ունեցած վեճին իմ մասնակցության մասով որևէ կապ չեմ ունեցել, ասեմ ավելին՝ ջանք չեմ խնայել, որպեսզի հաշտեցնեմ կողմերին ու դա հնարավոր է պարզել Ձեզ հասու լիազորությունների շրջանակներում, ուստի խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել իրավապահ համակարգի որոշ օղակների գործունեությանը ու պահանջել աշխատել ոչ թե ձևի, այլ բովանդակության համար և չխաթարել համայնքի ղեկավարի՝ իմ պարտականությունների պատշաճ կատարումը:

Մասիս համայնքի ղեկավար՝ Դավիթ Համբարձումյան»: