Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի

311
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 13:25
«Գանձասար-Կապան»-ը նոր ֆուտբոլիստ ունի

«Գանձասար-Կապան»-ը նոր համալրում ունի։ Ակումբը 1,5 տարվա պայմանագիր է ստորագրել 26-ամյա կիսապաշտպան Գևորգ Օհանյանի հետ։ Օհանյանը «Բանանց»-ի սան է, հանդես է եկել նաև «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում։ Կապանյան թիմում Գևորգը նորեկ չէ, քանի որ 2016/17 մրցաշրջանում «Գանձասար»-ի կազմում անցկացրել է 7 հանդիպում։ Օհանյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատ»-ը, որի կազմում նա, անցկացրած 15 խաղում, դարձել է 4 գոլի հեղինակ։