Խուզարկություններ են կատարվել Սերժ Սարգսյանի Վաչոյի անվան հետ կապվող «Յանս» ռեստորանային համալիրում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների բոլոր հանգամանքները, ապահովելու բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով «Սելենա» ընկերության «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում գործող ակումբի, բացօթյա սրճարանի գործունեությանն առնչվող և դրա իրական ծավալներն արտացոլող հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաև՝ դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային և տեխնիկական այլ սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով 2018թ. հունիսի 20-ին, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով,- այս մասին հայտնում է ՔԿ-ն: Ըստ լուրերի՝ «Յանս»-ը կապվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի հետ (Սերժի Վաչո): |
«Սրբազանի գործը ճշմարիտ է». երթին միացել է Գուրգեն Մելիքյանը
1518:06ՄԻՊ-ը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
3117:54Երթին են միացել Արցախի թեմի հոգևորականները (տեսանյութ)
4117:48Բագրատ Սրբազանի միջամտությամբ խնդիրն արագ լուծվեց (տեսանյութ)
5516:54«Հավատում եմ, որ կհաղթենք խավարին»․ Արման Դավթյան (Նուռ) (տեսանյութ)
5316:48«Կիրանցում ապրողների գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գոհ են, թե՞ ոչ»․ Գոհար Վարդանյան
7316:30