Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

488
Չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ., 16:30
«Սասնա ծռեր»-ից Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահությամբ Պետրոս Մակյանի), «Սասնա ծռեր»ի գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը չբավարարվեց:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավոր Պ. Մակյանը հայտարարեց, որ պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար:

Հիշեցնենք՝ Գագիկ Եղիազարյանը շուրջ երկու տարի է՝ ինչ գտնվում է անազատության մեջ: