Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը զինաթափել է Հովհաննես Հովսեփյանին

311
Երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ., 13:00
Ոստիկանությունը զինաթափել է Հովհաննես Հովսեփյանին

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։ Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են»։

Ոստիկանությունը զինաթափել է Հովհաննես Հովսեփյանին