Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է». լրագրողները՝ Արթուր Վանեցյանին

316
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 14:25
«Առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է». լրագրողները՝ Արթուր Վանեցյանին

Կառավարության նիստից հետո լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում պարզելու համար՝ արդյոք Սերժ Սարգսյանի կողմից Մանվել Գրիգորյանը հատուկ հովանավորչություն ստացել է՞, թե՞ ոչ, Վանեցյանը պատասխանեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվում է համապատասխան գործը և քրեական գործի ընթացքը բոլոր հարցերի պատասխանը կտա:

Արդյոք աղմկոտ բացահայտումներ սպասվո՞ւմ են, հարցին պատասանեց. «Մենք աշխատում ենք մեր բնականոն ռեժիմով, եթե կլինեն փաստեր այս կամ այն անձի, կազմակերպության ապօրինությունների մասին, բնականաբար, համապատասխան արձագանք կլինի: Եթե հստակ փաստեր, հմքեր կունենանք՝ կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ թե սովորական քաղաքացի, նույն վերաբերունքին կարժանանա»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանի տանից առգրավված զենքերով որևէ հանցագործություն կատարվե՞լ է, ԱԱԾ պաշտոնյան պատասխանեց, որ փորձաքննությունը ցույց կտա:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված ավտոմեքենաներին, Ա. Վանեցյանն ասաց, որ դրանց տերերն արդեն զանգահարում են և հետաքրքրվում, թե ինչպես է եղել, որ իրենց նվիրատվությունները տեղ չեն հասել:

Վերջում Արթուր Վանեցյանը կոչ արեց բնապահպաններին՝ գնալ, «տեր կանգնել» Մանվել Գրիգորյանի կենդանիներին, քանի որ այլևս մսի պահածո չկա, որ կերակրեն: