Արմեն Աշոտյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ։ Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես, ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։ Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը, որը Մանվելի Գրիգորյանի դեպքում կոպտորեն խախտվում է։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։ Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում։ DURA LEX SED LEX սկզբունքը այլընտրանք չունի»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան («Ֆեյսբուք») |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18