«Անհրաժեշտ է դադարեցնել այս դիմակահանդեսը». Մարգվելաշվիլին դիմել է Իվանիշվիլիին
Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է երկրի վարչապետ դառնա: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Վրաստանի Եվրոպական ուղի» համաժողովի ժամանակ, փոխանցում է «Грузия Онлайн»-ը: Մարգվելաշվիլիի խոսքով՝ Վրաստանում անհրաժեշտ է դադարեցնել այն գործընթացը, երբ հանրությունը տեղյակ չի լինում, թե ով և ինչու է փոխում վարչապետերին: Երեկ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռացել էր Գեորգի Կվիրիկաշվիլին: «Երեկ պարոն վարչապետը հրաժարական տվեց և ասաց, որ պետք է հնարավորություն տա կուսակցության ղեկավարին, այսինքն՝ Բիձինա Իվանիշվիլիին, համակարգել նոր կառավարությունը: Կարծում եմ՝ հանրությունը պետք է իմանա՝ ով և ինչու է փոխում վարչապետերին, այնպես, ինչպես նախորդ վարչապետ պարոն Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո մենք լսեցինք, որ նա հաջողակ վարչապետ էր: Կարծում եմ՝ դիմակահանդեսի այս շրջանը պետք է վերանա, և պետք է հանրությունն ու մեր օտարերկրյա գործընկերներն իմանան դրա պատճառը: Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության ղեկավար, պետք է երկրի վարչապետ դառնա, եթե մենք խոսում ենք պատասխանատու քաղաքականության և պետական գործընթացի ձևավորման մասին»,- ասել է Մարգվելաշվիլին: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24