Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արայիկ Հարությունյանը՝ շտեմարանների, դասագրքերի և դասավանդման մեթոդների մասին

503
Երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ., 12:25
Արայիկ Հարությունյանը՝ շտեմարանների, դասագրքերի և դասավանդման մեթոդների մասին

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է մի շարք խնդիրների, այդ թվում նաև՝ շտեմարաններին, որոնցով այսօր երեխաները քննությունների են պատրաստվում:

«Գոհ չեմ շտեմարաններից, որովհետև շտեմարաններն ու այն գիտելիք ստուգելու ձևը, որն այսօր գոյություն ունի, թույլ չի տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, թույլ չի տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական-վերլուծական միտքը: Կարող է, գիտելիքի ստուգման այս ձևը զգալի նվազեցնում է կոռուպցիան, բայց միևնույն ժամանակ թույլ չի տալիս վերհանել աշակերտների իրական հնարավորությունները»,-ասել է նա՝ հավելելով, որ դժգոհություններ ունի նաև դասագրքերի, դասավանդման մեթոդների, ծրագրերի հետ կապված. «Մենք պետք է այնպիսի ավարտող աշակերտ ունենանք, որի մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրը: Պետք է նա կարողանա գաղափարներ արտահայտել, վերլուծել, քննադատել»,- նշել է նախարարը: