Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.

«Առանց հայերեն թարգմանության օտարալեզու միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն». Արայիկ Հարությունյան

117
Կիրակի, 10 հունիսի, 2018 թ., 16:34
«Առանց հայերեն թարգմանության օտարալեզու միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն». Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է

Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ:

Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար: