Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

«Հարգելի Նորա, թատրոնը ոչ մեկի սեփականությունը չէ, ոչ էլ՝ հորից աղջիկ անցնելու պաշտոն». Արթուր Հայրապետյան

2318
Ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ., 11:10
«Հարգելի Նորա, թատրոնը ոչ մեկի սեփականությունը չէ, ոչ էլ՝ հորից աղջիկ անցնելու պաշտոն». Արթուր Հայրապետյան

Նողկալի է, պարզապես նողկալի է, որ կռիվ տվողները ընդհանրապես կապ ունեն թատրոնի հետ։ Ինչ է նշանակում՝ Նորա Գրիգորյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ինչ է արել այդ աղջիկը, որ ինքը ընդհանրապես մտածում է, ավելին՝ իրեն տեսնում է ոտքով-գլխով թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Մարդ պետք է համեստ լինի, լավ գոնե Նորան, այնքան խոհեմ պետք է գտնվեր, որ իր՝ հոր, երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի անունը ոչ մի կերպ թատրոնի գեղարվեստական ղեկավարի աթոռին նստելու կռվի մասին չգրեին ու չդնեին-առնեին. կռվախնձոր էլ չդառնար։ Հարգելի Նորա, թատրոնը ոչ մեկի սեփականությունը չէ, ոչ էլ՝ հորից աղջիկ անցնելու պաշտոն։ Մի քիչ համեստ եղեք, այ մարդ, աշխատեք ձեր մասնագիտության մեջ փայլել, այնքան որ մենք տեսնենք, թե դուք ինչքան փայլուն ռեժիսոր եք, կողքից ձեր թեկնածությունը առաջադրենք։ Լավ, սա ինչ է։ Այնպես է ստացվում, որ կողքից (այս դեպքում Նորայի մասին չի խոսքը, մյուս կռիվ տվողների) սպասում էիք Գրիգորյանի մահը, որ այսօր գեղ. ղեկավար ձեր մեջ բաժանեի՞ք:
Իսկ ընդհանրապես, ամոթ է, վերջացրե'ք, թատրոնը ընտանեկան հիմնարկի վերածելը։ Դա նրանից է, որ այսօր մեր թատրոնի կարկառուն դեմքերը, իրենց ապաշնորհ երեխաներին, փեսաներին իրենց կենդանության օրոք լցրել են թատրոն ու ներկայացում շինել են տվել... որ կողքից հանկարծ մեկը չմոտենա թատրոններին։ Դրա համար էլ տեսնում եմ, թե ինչ ողբալի վիճակում է թատրոնը։