Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արարատի մարզում «06»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ջրափոսում. կա 2 զոհ

255
Երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ., 10:10
Արարատի մարզում «06»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ջրափոսում. կա 2 զոհ

Հունիսի 5-ին, ժամը 09:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ջրանցքից դուրս են բերվել վարորդ Ք. Ն-ի (ծնված 1999թ.) և ուղևոր Տ. Զ-ի (ծնված 1987թ.) դիերը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: