Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

471
Չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ., 13:25
Վարչապետը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։

Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Ալբերտ Աբգարյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Ալբերտ Աբգարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։