Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ Քննչական կոմիտեի ղեկավարին չեն մեղադրում երկրում քաղբանտարկյալներ ունենալու համար». Տիգրան Սարգսյան

328
Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ., 17:40
«Ինչո՞ւ Քննչական կոմիտեի ղեկավարին չեն մեղադրում երկրում քաղբանտարկյալներ ունենալու համար». Տիգրան Սարգսյան

Հանցավորության դեմ պայքարում Գլխավոր դատախազից ոչ պակաս դերակատարում ունի Քննչական կոմիտեի ղեկավարը։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում, դատախազությունը դարձել է ընդամենը քննիչի աշխատանքը դատարանում ներկայացնող և ընդամենը ձևական դատավարական հսկողություն է իրականացնում քննիչի աշխատանքի նկատմամբ։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ Քննչական կոմիտեի ղեկավարին չեն մեղադրում երկրում քաղբանտարկյալներ ունենալու համար։
Ի դեպ, Քննչական կոմիտեի ղեկավարին կարող է պաշտոնանկ անել ՀՀ կառավարությունը ՀՀ վարչապետի առաջարկությամբ։