Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ավանում ցուցարարների մեքենաները ջարդուփշուր արած ևս 2 անձ թաղապետարանի աշխատակից է

562
Չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ., 16:00
Ավանում ցուցարարների մեքենաները ջարդուփշուր արած ևս 2 անձ թաղապետարանի աշխատակից է

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդուփշուր արած հանցախմբի անդամներից ևս երկուսի ինքնությունը հայտնի է, գրում է Armtimes-ը:

Նրանք ևս հանդիսանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմները. աշխատում են Ավանի թաղապետարանում: Նրանցից մեկը Կարեն Տոնոյանն է. աշխատում է Ավանի թաղապետարանի հարկային բաժնում: Նրա կինը՝ Նատալյա Հակոբյանը, նույնպես թաղապետարանում է աշխատում:

Հանցախմբի մյուս անդամը Էդմոն Պետրոսյանն է. աշխատում է Երևանի քաղաքապետարանում, առաջատար մասնագետ է: Նա Կարեն Տոնոյանի հետ նույն վայրում է եղել:

Մանրամասներն՝ սկզբանղբյուրում: