Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները
Վանաձորում կայացել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 12 հանրակրթական դպրոցների թիմեր: 2018 թվականին 4-7-րդ դասարանների միջև անցկացված «Սպորտլանդիայի» հաղթող է դարձել ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի միջնակարգ դպրոցի թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի № 23 միջնակարգ դպրոցի և ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի №1 հիմնական դպրոցի թիմերը: «Սպորտլանդիայի» մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ, հավաստագրեր և դրամական պարգևներ (1-ին տեղ՝ 450.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 250.000 ՀՀ դրամ): Պարգևատրումն իրականացրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը և Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բեռնեցյանը: Մրցույթում 4-րդից 12-րդ տեղերը զբաղեցրած դպրոցներին տրվել են շնորհակալագրեր և մարզագույք: Մասնակից բոլոր երեխաներին հանձնվել է մարզահագուստ: |
Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»
122505.05.2024, 23:30Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը
16129.04.2024, 13:36Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
16529.04.2024, 00:24Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)
18628.04.2024, 21:18Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
18424.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
14421.04.2024, 16:06