Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն». Էդուարդ Շարմազանով

1236
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 15:45
«Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն». Էդուարդ Շարմազանով

«Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերն ու արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքները»,- հավելել է ՀՀԿ խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի: