Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

«Առանցքային չորս ֆիգուրները, որոնց քաջալերում է Սերժ Սարգսյանը, փորձում են կառչել պաշտոններից». Հովսեփ Խուրշուդյան

481
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 18:15
«Առանցքային չորս ֆիգուրները, որոնց քաջալերում է Սերժ Սարգսյանը, փորձում են կառչել պաշտոններից». Հովսեփ Խուրշուդյան

Արդարադատության հաստատման ճանապարհին որպես հիմնական խոչընդոտ են մնացել ՀՀԿ-ից ժառանգություն մնացած չորս առանցքային ֆիգուրները՝ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի պետը, Հատուկ քննչական ծառայության պետը և Վճռաբեկ դատարանի նախագահը: Ինչպես այսօր պարզ դարձավ գլխավոր դատախազի հարցազրույցից՝ նա, իսկ ես կարծում եմ նաև մնացած երեքը, չեն պատրաստվում հրաժարական տալ և փորձելու են օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից և դեռ կառչած մնալ իրենց պաշտոններից: Վստահաբար նրանց այդ հարցում քաջալերում է ՀՀԿ-ն և անձամբ Սերժ Սարգսյանը:
Ուրեմն առաջարկում եմ իրականացնել «Քնեցրած գործերի արթնացում» օպերացիա: Հայտնի է, որ քննչական մարմիններում առկա են բազմաթիվ քրեական գործեր՝ բացված այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի կամ օլիգարխի/օլիգարխիկի հանդեպ, որոնք բացվել են ոչ թե արդարադատության իրականացման նկատառումներով, այլ բացառապես ներկլանային ռազբորկաներում Սերժ Սարգսյանի համար կոմպրոմատների հարուստ բազա կուտակելու: Փաստաբաններին հայտնի են այդ գործերը անուն առ անուն, համար առ համար: Կոչ եմ անում մեր փաստաբաններին սկսել հրապարակ նետել- մամուլում շրջանառել այդ գործերը, թարմացնելով հասարակության հիշողությունը: Դա կարող է հիմք դառնալ գործադիր իշխանության համար հրապարակավ բացատրություն պահանջելու նշածս 4 պաշտոնյաներից առնվազն երեքից թե ինչ պատճառով իրենք չեն ապահովել այդ գործերի լիարժեք և հետևողական քննությունը և մինչև դատարան հասցնելը: Սրա արդյունքում կամ այս պաշտոնյաները պետք է ընթացք տան բոլոր այս գործերին, կամ էլ ընդունեն, որ չեն իրականացնում իրենց պաշտոնական լիազորությունները, ինչն էլ նրանց հրաժարականի համար լավ հիմք կարող է դառնալ: