Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների մասին

422
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 15:15
Մանրամասներ՝ Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։ Նշենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։