Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.

Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը դիմել են Վալերի Օսիպյանին

281
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 14:40
Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը դիմել են Վալերի Օսիպյանին

Բաց նամակ՝ ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վալերի Օսիպյանին.

Հարգելի´ պարոն Օսիպյան

2017 թվականի սեպետեմբերից 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են մեր և զանգվածային լրատվության միջոցների՝ հանցակազմ պարունակող հրապարակումները:
Ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ապրում ենք արդեն Նոր Հայաստանում, և ՀՀԿ-ական ռեկտորի ապօրինությունների դեմ մեր պայքարը նոր ուժով և հաստատակամությամբ ենք շարունակում:
2018 թվականի մայիսի 11-ին ԶԼՄ-ները հաղորդում տարածեցին այն մասին, որ «Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»: Մայիսի 12-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ մենք գրավոր հաղորդում ենք տվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին:
Պարոն Օսիպյան, խնդրում ենք Ձեզ հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս խնդիրն անձամբ պահել Ձեր վերահսկողության տակ՝ ապահովելով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Շիրակի պետական համալսարանից ապօրինաբար ազատված նախկին դասախոսներ՝
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան
14.05.2018