Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Առեղծվածային դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջախջախված տղամարդու դի

509
Երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ., 12:50
Առեղծվածային դեպք Երևանում. անասնագոմում հայտնաբերվել է գլուխն ամբողջովին ջախջախված տղամարդու դի

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան փողոցի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի գլուխն ամբողջովին ջախջախված է՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Այգեստան 11 փողոցի բնակիչ՝ 60-ամյա Գևորգ Մաթոսյանն էր։ Քանի որ դին անճանաչելի էր, որոշվեց այն տեղափոխել դիահերձարան, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է դիակի դատաբժշկական փորձաքննություն։