Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ռուբեն Հայրապետյանը դիմել է Հայաստանի նոր իշխանություններին

674
Շաբաթ, 12 մայիսի, 2018 թ., 13:30
Ռուբեն Հայրապետյանը դիմել է Հայաստանի նոր իշխանություններին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում դիմել է Հայաստանի նոր իշխանություններին։ Նախ հարց հնչեց, առաջ եթե նա խաղերին հրավիրում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա ո՞ւմ է հրավիրելու հիմա։

«Ես որևէ անգամ Սերժ Սարգսյանին անձամբ չեմ հրավիրել ֆուտբոլային հանդիպումներին: Նա ֆուտբոլի մեծ սիրահար է և միշտ մեր ֆուտբոլի կողքին էր: Կարծում եմ՝ նոր իշխանություններն էլ են ֆուտբոլ սիրում։ Բացի այդ, մենք նոր հրավիրված ֆուտբոլիստների հարցում հատկապես ունենք իշխանությունների օգնության կարիքը: Այդ ֆուտբոլիստներին պետք է արագ քաղաքացիություն տալ, անձնագրերի հարցը արագ կարգավորել: Հուսով եմ՝ նոր իշխանությունները ևս սիրում են ֆուտբոլ և կաջակցեն այդ ֆուտբոլիստների քաղաքացիության հարցը լուծելուն»,- Հայրապետյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը: