Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սպանություն Երևանում. 52-ամյա տղամարդը կացնի մի քանի հարվածներով սպանել է 62-ամյա հարազատ եղբորը

391
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 10:50
Սպանություն Երևանում. 52-ամյա տղամարդը կացնի մի քանի հարվածներով սպանել է 62-ամյա հարազատ եղբորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի թիվ 33/1 տան հողամասում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Ասոյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր մասերին կան հարվածի հետքեր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Ասոյանին սպանել է հարազատ եղբայրը՝ 52-ամյա Արամ Ասոյանը, ով քննիչ Մուկուչ Ստեփանյանի որոշմամբ ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա եղբորը սպանել է կացնի մի քանի հարվածներով, իրավապահներն էլ հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող կացինը։