Ռեկորդային տուգանքներ, հազարավոր ձերբակալվածներ, գաղտնի դատեր և մեկ քրեական գործ. «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիայի հետևանքները
Մայիսի 5-ին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի նախագահության 4-րդ ժամկետի դեմ զանգվածային բողոքի ակցիաներն ամենամասշտաբայինը դարձան ձերբակալության թվով՝ համեմատած անցած տարվա ցույցերի հետ: «ОВД-Инфо» իրավապաշտպան ծրագրի տվյալների համաձայն՝ մայիսի 7-ին ընդհանուր առմամբ 27 քաղաքում, որտեղ մարդիկ փողոց էին դուրս եկել, ոստիկանությունը ձերբակալել է 1600 մարդու, գրեթե կեսին ձերբակալել են Մոսկվայում: ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցով խորհուրդը Մոսկվայում 658 ձերբակալվածի է հաշվարկել, նրանց թվում՝ պատահական անցորդներ: Օրինակ, ձերբակալվել է ցույցերի հրապարակի կողքով անցնող 14-ամյա դպրոցականը: Ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել ոստիկանության հետ զրույցից հետո: ՌԴ լրագրողների արհմիության տվյալների համաձայն՝ ԶԼՄ-ների 23 աշխատակից է ձերբակալվել, տասնյակ լրագրողներ մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության հետ բախման ժամանակ: Սանկտ Պետերբուրգում 217 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածների թվով առաջնորդների եռյակում է նաև Չելյաբինսկը: Meduza-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիաների հեղինակ Ալեքսեյ Նավալնիին, ինչպես միշտ, ձերբակալեցին, ապա ազատ արձակեցին: Հարուցվել է նաև մեկ քրեական գործ՝ ոստիկանի ատամը, իբր, կոտրելու համար: Իսկ տուգանքների թիվը, ինչպես նշում է կայքը, հասել է մինչև 15 հազար ռուբլու: Հիշեցնենք, որ երեկ կայացավ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24