Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Սաակաշվիլին սպառնացել է վերադառնալ Վրաստան և «ֆեոդալների» վերջը տալ (տեսանյութ)

1219
Երկուշաբթի, 07 մայիսի, 2018 թ., 11:20
Սաակաշվիլին սպառնացել է վերադառնալ Վրաստան և «ֆեոդալների» վերջը տալ (տեսանյութ)

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին և խոստացել վերադառնալ: Ուղերձը նա հրապարակել է Facebook-ի իր էջում:

Ուղերձը ձայնագրվել է Աջարիայի ինքնավար հանրապետությունում Ասլան Աբաշիձեի ռեժիմի տապալման 14-ամյակի կապակցությամբ:

Կադրերում քաղաքական գործիչը դեղին բաճկոնով հեծանիվով կանգնած է Ամստերդամի փողոցներից մեկում:

«Ուրախ կլինեի շնորհավորել ձեզ, աջարցիներ և Վրաստանի ժողովուրդ, ոչ թե Ամստերդամի փողոցներից, այլ Բաթումիից»,- ասել է նա:

Սաակաշվիլին ղեկավարել է Վրաստանը 2004-2013թթ.: Վրաստանում նրա դեմ 2014թ. քրեական գործ է հարուցվել, նրա նկատմամբ ներպետական հետախուզում է հայտարարվել: