«Ամեն դեպքում հաղթելու ենք». Փաշինյանի հարցազրույցը՝ «Коммерсантъ»-ին
Երևանի բնակիչները երեկ դուրս էին եկել «տոտալ գործադուլի և դասադուլի»՝ ԱԺ-ում վարչապետի ընտրության ձախողումից հետո: Երեկ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Коммерсантъ» պարբերականին, որում պատմել է հետագա գործողությունների մասին: - Երեքշաբթի խորհրդարանում ինչո՞ւ ձախողվեց վարչապետի ընտրությունը: - Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ: Իսկ արդյունքում ի՞նչ ստացանք: Մեր կողմնակիցների շրջանակներն ընդլայնվեցին, բոլոր փողոցներն արգելափակվեցին, երկրում այլևս բաց ճանապարհ չմնաց, օդանավակայանը փակվեց, երկաթգիծը փակվեց: - Երեքշբաթի տպավորություն ստեղծվեց, որ հանրապետականներն ընդհանրապես չեն վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ փողոցային ակտիվությունից, ձեզ բավականին կոշտ քննադատեցին: - Իսկ ինչո՞ւ պետք է վախենան: - Մինչ խորհրդարանի քվեարկությունը դուք հայտարարեցիք, որ պատրաստ եք համագործակցել հանրապետականների հետ: Դուք հիմա պատրա՞ստ եք նրանցից որևէ մեկի հետ աշխատել: - Մենք կաշխատենք առանձին անձանց հետ: Իսկ կբանակցենք նրանց հետ միայն իշխանության խաղաղ փոխանցման թեմայով: - Ո՞րն է գործողությունների հետագա պլանը: - Նույնն է: Հեղափոխությունը շարունակվում է: - Հետխորհրդային տարածքում բոլոր հեղափոխությունների հերոսները, օրինակ՝ Ղրղզստանում, Վրաստանում, Ուկրաինայում, հետագայում դառնում են հակահերոսներ: - Սա Ղրղզստան չէ և ոչ էլ Վրաստան: Հայաստանը տարբերվում է նրանով, որ Հայաստան է: - Կհաղթահարե՞ք այդ պատասխանատվությունը: - Իսկ ինչո՞ւ են նման խոսակցություններ սկսվում: Մենք պատասխանատու մարդիկ ենք, եթե սկսել ենք, ապա կարող ենք վերջնակետին հասցնել: - Ինչպե՞ս եք պատրաստվում փոխել իշխանությունը, որքա՞ն ժամանակ դա կտևի: - Որքան որ անհրաժեշտ լինի: - Դուք ակնկալում եք, որ նրանք կհեռանա՞ն: - Արդեն հեռացել են, պարզապես չգիտեն, չեն գիտակցում: - Խորհրդարանում ձեզ մեղադրում էին ԵԱՏՄ-ի նկատմամբ ձեր բացասական վերաբերմունքի համար: - Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում: Սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ի ներսում քննարկելու ենթակա հարցեր չկան: - Շատերին Հայաստանում մտահոգում են նաև Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունները, մասնավորապես, ռազմական ոլորտում: - Իհարկե, մտահոգում են: Իսկ ի՞նչ է՝ Ռուսաստանին լիովին գոհացնո՞ւմ է Հայաստանի քաղաքականությունը: Կարծում եմ նրանք ևս ասելու բան ունեն: Կլինի նորմալ, բարեկամական, դաշնակցային երկխոսություն, և դա լավ է: - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իրադարձություններին Ռուսաստանի արձագանքը: - Նորմալ, շատ լավ: Ռուսաստանը հարգում է մեր շարժումն ու հայ ժողովրդի կարծիքը: |
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
5817:24«Եթե Հայաստանը պետական սահման չունի, դուք ո՞ր պետության պաշտոնյա եք». Հակոբ Բադալյան
6017:18«Երկար ժամանակ է՝ մեկ հարցի պատասխան իշխանությունը հստակ չի տալիս». Տիգրան Աբրահամյան
6217:00«ՌԴ նախագահի ելույթի ամենակարևոր դրվագը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
9916:00«Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով հանդիպումը»․ Զախարովա
11114:40Փաշինյանը ժամանեց Մոսկվա (տեսանյութ)
11714:30