Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Այն տեռորը, որ կատարել է ձեր կուսակցությունը, այդ էջն արդեն փակված է». Նիկոլ Փաշինյան

321
Երեքշաբթի, 01 մայիսի, 2018 թ., 14:45
«Այն տեռորը, որ կատարել է ձեր կուսակցությունը, այդ էջն արդեն փակված է». Նիկոլ Փաշինյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը աղքատության, թոշակների, աշխատավարձերի հետ կապված: «Կա պարզ լուծում՝ ունենք համապատասխան բյուջետային եկամուտներ, տնտեսություն, որ ի վիճակի է ապահովել մարդկանց նվազագույն կամ ավել կարիքները: ՀՀ քաղաքացին հասկացել է, որ դրա համար այլևս չի կարելի հույս կապել իշխող մեծամասնության հետ ու հարկավոր են փոփոխություններ: Այն տեռորը, որ կատարել է ձեր կուսակցությունն, այդ էջն արդեն փակված է: Պատասխանատու ասում եմ, որ տասնյակ զանգեր եմ ստանում Սփյուռքի հաջողակ մեծահարուստ գործարարներից, ովքեր ասում են՝ օր առաջ գալու են ու ՀՀ-ում ներդրումներ են անելու»,- պատասխանեց Ն. Փաշինյանը: