Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«ՀՀԿ-ականների հարցերն այն խնդիրների շուրջ են, որոնք իրենք հիմնավորապես տապալել են». Հրանուշ Խառատյան

536
Երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ., 16:30
«ՀՀԿ-ականների հարցերն այն խնդիրների շուրջ են, որոնք իրենք հիմնավորապես տապալել են». Հրանուշ Խառատյան

«Ե՞րբ է աշխատելու Նաիրիտը»՝ Մելիքյանի հարցը Փաշինյանին: Փաշինյանի խոհեմ պատասխանը՝ «Ես դեռ փորձագիտական եզրակացություն չունեմ»:

Շատ կուզենայի այս հարցը հիմա արդեն ընդդիմադիրի կեցվածքով խոսող ՀՀԿ-ին տալ՝ շաղկապելով «երբևէ մտածե՞լ եք փորձաքննություն անել ձեր օֆշորների ազդեցության շուրջ», այդ թվում՝ Նաիրիտի հետ կապված:

Բայց ինձ շատ ուրախացնում են ՀՀԿ-ականների հարցերը, նրանց հարցերը գլխավորապես այն խնդիրների շուրջ են, որոնք իրենք հիմնավորապես տապալել են՝ գիտացված կամ ապաշնորհության պատճառով:

Չնայած Նիկոլ Փաշինյանին տրվող բազմաթիվ հարցեր նաև նեղ գերատեսչական են, որոնց լուրջ պատասխանելու համար Նիկոլ Փաշինյանը չի կարող տիրապետել գերատեսչական նյութին;

Եվ այո, առայժմ ինձ շատ են ուրախացնում Նիկոլ Փաշինյանի լուրջ, զուսպ, չլղոզվածմ կշռադատված պատասխանները;

Եվ այո, ես շատ ուրախ եմ, որ ՀՀԿ-ականները հնարավորություն են ստացել տալ այն հարցերը, որոնք նրանք տարիներ շարունակ չեն կարողացել տալ, և որոնց պատասխաններին մենք վաղուց ենք սպասել: