Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Երևան Սիթի»-ում ֆինանսական ճգնաժամ է սկսվել. ցուցարարները համատարած բոյկոտում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը

1416
Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ., 13:00
«Երևան Սիթի»-ում ֆինանսական ճգնաժամ է սկսվել. ցուցարարները համատարած բոյկոտում են «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը

Վերջին տասն օրերին Երևանում, ապա նաև ամբողջ Հայաստանում չդադարող համատարած ցույցերը սկսել են իրենց ազդեցությունը թողնել խոշոր տնտեսվարողների վրա: Ազդեցությունը հատկապես ակնհայտորեն նկատվում է «Երևան Սիթի» սուպերմարկետների վրա: Ասում են, որ սուպերմարկետների ցանցը հայտնվել է չափազանց ծանր ֆինանսական ճգնաժամային կարգավիճակում, քանի որ քաղաքացիները համատարած մասնակցում են ցույցերի, կամ էլ ճանապարհներն են փակ և մյուս քաղաքացիները չեն կարողանում մոտենալ այդ խանութներին: Համաձայն տեղեկությունների, դրան նպաստում է նաև վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութը, որտեղ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) բռնություններ է գործադրում Մալաթիայի քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են մասնակցել ցույցերին: Ասում են նաև, որ ցուցարարները զայրանալով նման դրսևորումներից, կոչ են անում ընդհանրապես չօգտվել «Երևան Սիթի» սուպերմարկետներից, ինչը սկսել է իր արդյունքները տալ: