Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ականի պայթյունից զոհված Ռուսլան Մանուկյանը ծառայում էր երկվորյակ եղբոր հետ

328
Չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ., 21:15
Ականի պայթյունից զոհված Ռուսլան Մանուկյանը ծառայում էր երկվորյակ եղբոր հետ

Երեկ՝ ապրիլի 17-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից էր: Զոհված զինծառայողը ծառայում էր իր երկվորյակ եղբոր հետ՝ Մատաղիսի զորամասերից մեկում: Մեկ տարի անց տղան եղբոր հետ պետք է վերադառնար տուն:

Զոհված զինծառայողի դին այսօր արդեն հանձնել են ընտանիքին:

Երկվորյակ եղբորից բաց նա ուներ նաև ավագ եղբայր: