Ահազանգ. մանկապարտեզի երեխաներին կերակրում են ռեստորանի մնացորդներով. ինչպե՞ս է արձագանքում տնօրենը՝ Առաքել Մովսիսյանի կինը
«Այո, ծանոթ եմ համացանցում տարածված լուրերին: Այսօր ժողով եմ հրավիրել ծնողների հետ: Իմ խիղճը հանգիստ է, քանի որ մանկապարտեզն աշխատում է կարգ ու կանոնով, իսկ սննդի մատակարարը Մերձավանի խանութն է, Կ. Ավետիսյանի հետ է մեր պայմանագիրը»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում հավաստիացնում էր Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մովսիսյանը: Նա նշում էր, թե մանկապարտեզը որևէ անգամ այդ ռեստորանից սնունդ չի ստացել: Տեղեկացնենք, որ «Հայկական Ժամ»-ն ահազանգ էր հրապարակել՝ հղում անելով մանկապարտեզի ծնողներին. «Արմավիրի մարզի Այգեկ գյուղի մանկապարտեզի տնօրեն Նելլին, ով հանրահռչակ Շմայսի կինն է, ինքնատիպ թալանի ձև է գտել: Նրա ղեկավարած մանկապարտեզի ծնողները վախեցած ու մտահոգված զանգահարել են մեր կայքին՝ տեղեկացնելով, որ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի կինն իր ընտանիքին պատկանող, Արգավանդի խճուղու վրա գտնվող «Անգելինա» ռեստորանի սննդի մնացորդներով կերակրում է մանկապարտեզ հաճախող իրենց երեխաներին՝ գրպանելով յուրաքանչյուր ամիս սննդի համար հավաքվող ծնողական գումարները: «Մեր երեխաների առողջությունը վտանգված է, ոչ-ոք համարձակություն չունի այդ խելագար ամուսիների դեմ դուրս գալու համար, մի բան արեք կանխվի, աղաչում ենք...»,-լացակումած ասում էին այգեկցիները»»,- գրել էր լրատվամիջոցը: MAMUL.am-ի թղթակիցը զանգահարեց նաև Արմավիրի մարզպետարանի կրթության վարչություն, որտեղից հայտնեցին, որ տեղյակ չեն հրապարակումներին, ավելին՝ վերոնշյալի հետ կապված իրենք գործառույթներ չունեն: Քանի որ մանկապարտեզները համայնքային ենթակայության են, կփորձեն կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ: Մինչ մարզպետարանը կզբաղվեր խնդրով, զրուցեցինք Այգեկ համայնքի ղեկավար Վարուժան Աբրահամյանի հետ: «Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց եկեք հասկանանք. բոլորս էլ գիտենք՝ ռեստորանում ինչ են մատուցում, էդ ի՞նչ պտի բերեին ռեստորանից՝ հավի կրծքամի՞ս, երշիկեղե՞ն, զակուսկի՞, որ տային 3 տարեկան երեխաներին.... Էդ երեխեքի մենյուն ես եմ նայում ամեն օր, պայմանագիր կա խանութի հետ, գարոխա, մածուն ա, թթվասեր ա, ամեն ինչ խանութից ենք ստանում ու թարմ: 3 համայնքից երեխաներ են հաճախում այդ մանկապարտեզ, ախր ո՞նց կարելի ա նման լուրեր տարածել»,- ասաց Աբրահամյանը: |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48