Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.

Ապրիլի 16-ից գործարկվելու են Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

116
Կիրակի, 15 ապրիլի, 2018 թ., 11:15
Ապրիլի 16-ից գործարկվելու են Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: