Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հարցում. ինչ կարծիք ունեք Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանի վերաբերյալ

515
Ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ., 20:05
Հարցում. ինչ կարծիք ունեք Նարեկացու՝ Վատիկանում տեղադրված արձանի վերաբերյալ

Երեկ Վատիկանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

«Տպավորություն է, որ Նարեկացուն զսպաշապիկ են հագցրել... Էս մարդիկ ազատություն են երգել, ինչո՞ւ են նրանց կապել-կապկպել, դա ի՞նչ արվեստ է»,- գրում են օգտատերերը:

«Արձանը լավագույնս և հրաշալի կերպով փոխանցում է հանճարեղ այդ ճգնավորի հոգևոր վիճակը, որից էլ Նարեկը ծնվեց։ Սա է արձանի հիմքում դրված»,- արձագանքում են հոգևորականները։

Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը՝ Վատիկանում
Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը՝ Վատիկանում
Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը՝ Վատիկանում
Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը՝ Վատիկանում