Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գազալցակայանները սկսել են տաք գազ լիցքավորել

378
Շաբաթ, 31 մարտի, 2018 թ., 15:10
Գազալցակայանները սկսել են տաք գազ լիցքավորել

Վերջին օրերին լուրեր էին տարածվել, թե կան բենզալցակայաններ, որոնք բենզինի հետ ջուր են խառնում: Շուկայի վերահսկողությանբ զբաղվող պատասխանատուները շտապեցին հերքել, ասացին՝ ֆիզիկայի օրենքներով դա անհնար է: «Եղել է դեպք, երբ ռեգուլյարը փորձել են վաճառել ավելի բարձր բենզինի մակնշման տակ, բայց բենզինի հետ ջուր խառնելն ու դա սպառողին վաճառելն անհնար է»,- հայտարարեցին նրանք: Բենզինի թեման դեռ չսպառված՝ լուրեր շրջանառվեցին որոշ մարզերի ԱԳԼՃԿ-ների հետ կապված: Ասում են՝ վարորդներն այս օրերին նկատել են, որ գազի ջերմաստիճանի ցուցիչն ընդհուպ 40 աստիճան է ցույց տվել, ինչը նրանց կողմից մեկնաբանվում է նրանով, որ լիցքավորվող գազը տաքացնում են, որը ավտոմեքենաների լիցքավորումից հետո «նստում է» ու ավելի շուտ վերջանում: