«Դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ». Թոմաս Անդերս
«Երբ հետ ենք նայում քրիստոնեության պատմությանը, դուք ունեք Արարատ լեռը, Երևանը, հին ու հարուստ մշակույթ: Երբ գալիս էի Հայաստան, մտածում էի՝ Աստված իմ, ես 28 տարի առաջ եմ եղել այստեղ ու ինչքան բան է փոխվել, լիովին այլ երկիր է դարձել Հայաստանը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում ասել է Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը: Մոդերն Թոքինգ բենդի հիթերն 80-ականներից հայտնի են, սիրված և չհնացող: Չնայած տարիների վաղեմությանը՝ դրանք չեն կորցրել իրենց արդիականությունը նաև ներկայում: «Մենք ճիշտ երգեր ունեինք, ճիշտ մեղեդիներ: Երբեմն համերգների ժամանակ տեսնում եմ մարդկանց, ովքեր չէին ծնվել, երբ սկսեցինք մեր կարիերան, գուցե պատճառը նրանց ծնողնե՞րն են, ովքեր տանն այդպիսի երաժշտություն են լսում: Մեր հանդիսատեի մեծ մասը 30-ից 60 տարեկաններ են... Մի ձայնագրող ընկերությունից գիտեմ, որ You're My Heart, You're My Soul երգը YouTube-ում փնտրողների թիվը 6 տարվա ընթացքում 220 միլիոն մարդ է կազմել: Այդքան մարդ է սեղմել ու փնտրել այդ երգը»,- ասել է Թոմաս Անդերսը: Հիշեցնենք՝ համաշխարհային շրջագայության շրջանականներում, աշխարհահռչակ Մոդերն Թոքինգ խմբի առաջատար, վոկալիստ Թոմաս Անդերսը Մոդերն Թոքինգ բենդի հետ միասին մարտի 27-ին համերգային ծրագրով հանդես է եկել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: |
Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
126Երեկ, 23:48Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
14021.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
210112.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
209312.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176110.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20504.04.2024, 14:18