Մեքենան դուրս է եկել ճանապարհից, գլորվել է ձորը և բռնկվել. կա 3 տուժած
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին, ժամը 04:11-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի 35 LS 592 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ժ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել հարակից ձորակը (մոտ 15 մ) և բռնկվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ՝ 1965 թ. ծնված Լ. Դ.-ը, 1957 թ. ծնված Թ. Մ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:45-ին, մարվել՝ 04:47-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18