Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Տվյալների արտահոսք Facebook-ում. Ցուկերբերգը մեկ օրում 6 միլիարդ դոլար է կորցրել

2823
Երեքշաբթի, 20 մարտի, 2018 թ., 14:10
Տվյալների արտահոսք Facebook-ում. Ցուկերբերգը մեկ օրում 6 միլիարդ դոլար է կորցրել

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մեկ օրում ավելի քան 6 միլիարդ դոլար է կորցրել: CNBC հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ Ցուկերբերգի կարողությունը կրճատվել է բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության հետ սկանդալի պատճառով:

Ընկերությանը հաջողվել է հավաքել սոցցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ և դրանց հիման վրա քաղաքական նախասիրությունների վերլուծություն կազմել:

Բրիտանական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է լրագրողական հետաքննության նյութերը, որոնց համաձայն՝ Cambridge Analytica-ի ներկայացուցիչները հայտնել են ողջ աշխարհում նախընտրական հարյուրավոր քարոզարշավներին կազմակերպության միջամտության մասին:

Նշվում է, որ այդ հետաքննությունից հետո Facebook-ի արժենշումն ընկել է 7%-ով: Այժմ, ըստ Bloomberg-ի վերլուծաբանների գնահատականի, Ցուկերբերգի կարողությունը հազիվ է գերազանցում 70 միլիարդ դոլարը: