Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի Հրանտ Դինքի անունով

935
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 02:25
Ստամբուլի փողոցներից մեկը կանվանակոչվի Հրանտ Դինքի անունով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի թաղամասի համայնքապետարանը որոշում է ընդունել փողոցներից մեկն «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի պատվին անվանելու մասին:

Շիշլիի համայնքապետարանի որոշումն ուղարկվել է Ստամբուլի քաղաքային խորհուրդ, որտեղ հաստատվելուց հետո պաշտոնապես կմտնի ուժի մեջ, հաղորդում է birgun.net-ը:

«Ակօս»-ի գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում իր թերթի խմբագրության առջև: