Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

YouTube-ը տեսանյութերի կողքին տեղեկատվություն կավելացնի Wikipedia-ից

1425
Կիրակի, 18 մարտի, 2018 թ., 00:15
YouTube-ը տեսանյութերի կողքին տեղեկատվություն կավելացնի Wikipedia-ից

YouTube-ը միավորվում է Wikipedia-ի հետ՝ դավադրության տեսությունների դեմ պայքարելու համար՝ Wikipedia-ի հղումները տեղադրելով դավադրական նյութեր պարունակող տեսանյութերի կողքին:
Youtube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին South by Southwest (SXSW)–ում խոսել է այն մասին, թե ինչպես են գործելու «տեղեկատվական ցուցումները»:
Տեղեկատվության ցուցումները կհայտնվեն տեսանյութի հենց ներքևում՝ առանձին հղումով, Wikipedia-ի ամբողջական էջով:

Youtube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին Wikipedia առցանց հանրագիտարանի հետ համագործակցության մասին հայտարարել է երեքշաբթի:
Գործընթացը ներառում է տեքստային տուփեր՝ զուգորդված «տեղեկատվական ցուցումների» հետ, որոնք ուղեկցում են Youtube-ի տեսանյութերը: Նաև կցված կլինի ամբողջական էջի հղումը:
Այս միտքն առաջ եկավ, երբ Youtube-ին քննադատեցին գովազդվող հոլովակի համար, որը տեղադրված էր «առաջատար» հատվածում, և որում ասվում էր՝ «Փարքլենդի դպրոցի կրակոցներից ողջ մնացածը Թեխասի վարձու դերասան էր»:
Business Insider-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նախատեսված է թողարկել մի քանի շաբաթվա ընթացքում: