Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսը

420
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 11:30
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Իմ աշխարհը» խորագրով ցուցահանդեսը

Մարտի 10-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կբացվի «Սարյան» արվեստի ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսն՝ «Իմ աշխարհը» խորագրով, որի ընթացքում ստուդիայի դասավանդողների կողմից կներկայացվի հաշվետվություն՝ անցած և սպասվող նոր ծրագրերի վերաբերյալ, «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի դիտում (ֆիլմը նկարահանվել է 1965 թվականին, «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան):

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը:

Մուտքն ազատ է, հայտնում է Մշակույթի նախարարությունը:

«Սարյան» արվեստի ստուդիան հիմնադրվել է 2016 թվականի նոյեմբերին՝ թանգարանի գիտակրթական ծրագրերի շրջանակում: