Արտասահմանյան լրատվամիջոցները՝ Սևակ Խանաղյանի մասին
«Եվրոտեսիլ 2018» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Սևակ Խանաղյանի ելույթին անդրադարձել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվամիջոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Vanitatis կայքում նշվում է. «Սևակ Խանաղյանը հայալեզու «Քամի»երգով հաղթեց «Դեպի Եվրոտեսիլ» նախագծում՝ հնարավորություն ստանալով Լիսաբոնում կայանալիք «Եվրոտեսիլ 2018» երգի մրցույթում ներկայացնել Հայաստանը: Նա 12-ական միավոր ստացավ ինչպես պրոֆեսիոնալ ժյուրիի, այնպես էլ՝ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Աղյուսակում նրան հաջորդեցին «Նեմրա» ռոք խումբը, Ամալիյա Մարգարյանը, իսկ Կամիլ շոուն իր «Պուերտո Ռիկո» երգով զբաղեցրեց չորրորդ տեղը»,- գրված է կայքում: WIWIBLOGGS-ը գրում է, որ Սևակ Խանաղյանը ֆավորիտ համարվող «Քամի» երգով բացել է «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչը: Wiwi բլոգեր Դեբանը երգի մասին ասել է. «Սևակը փորձառու վոկալիստ է, որը երգեցողության բազմամյա բեմական փորձ ունի ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտասահմանում: Համարձակ քայլ է հայերեն երգելը, քանի որ ոչ բոլորը կհասկանան, թե ինչի մասին է երգը, սակայն ոչ ոք չի կարող ժխտել նրա հզոր վոկալային տվյալները»,- նշել է նա: «Եվրոտեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: |
Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
13124.04.2024, 23:48Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
14521.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
211512.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
210612.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176210.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20604.04.2024, 14:18