Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ծնողները որոշել են իրենց երեխաներին հանել Գոռ Վարդանյանի դպրոցից. «Հրապարակ»

372
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ., 10:05
Ծնողները որոշել են իրենց երեխաներին հանել Գոռ Վարդանյանի դպրոցից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին իր «հերոսական» պահվածքով աչքի ընկած Գոռ Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի խորհրդականը, հայտնի սերիալներում իր դերասանական խաղով, ինչպես նաև Դուքենդո և Ֆուլ կոնտակտ կարատե մարզաձևերի ֆեդերացիայի նախագահն է։

Արևելյան մարտարվեստների նրա դպրոց են հաճախում մեծ թվով մանուկներ։ Երեկ մենք տեղեկացանք, որ ավագանու նիստում նրա աչքի ընկնելուց և «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնությունից հետո որոշ ծնողներ որոշել են հրաժարվել այս դպրոցից և հանում են իրենց երեխաներին»։