«Բացառված չէ, որ «Ձիթենու ճյուղ»-ից հետո նոր գործողություններ կսկսվեն». Չավուշօղլու
Անկարան չի բացառում, որ Սիրիայի Աֆրին քաղաքում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունից հետո նոր գործողություններ կսկսվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն: Նրա խոսքով՝ Անկարան դիտարկում է Մանբիջում և Եփրատ գետի արևելյան ափին գտնվող շրջաններում ռազմական գործողությունների ծավալման հնարավորությունը: Նա նշել է, որ Աֆրինի տեղաբնակները՝ թուրքմանները, քրդերն ու արաբները, ողջունում են «Ձիթենու ճյուղ» գործողությունները, որոնք շարունակվում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ազատագրական բանակի մասնակցությամբ: Չավուշօղլուն նաև հայտնել է, որ Աֆրինում ահաբեկիչների դեմ պայքարը կարևոր է, քանի որ այնտեղ դեռևս ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ կան, ովքեր փորձում են հատել սահմանը՝ Թուրքիայում և այլ երկրներում ահաբեկչություն իրականացնելու նպատակով: Ըստ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի՝ ևս մեկ սպառնալիք է ներկայացնում Մանբիջ քաղաքը: «Այժմ մեր թիրախն Աֆրինի ահաբեկիչների դիրքերն են, սակայն նոր գործողություններ կարող են ծավալվել Սիրիայի այլ շրջաններում»,- հավելել է նա: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24