Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Միստր Իքսը շուտով հայր կդառնա

758
Ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ., 01:18
Միստր Իքսը շուտով հայր կդառնա

Լosarmnews.com-ին տված հարցազրույցում երգիչ Միստր Իքսը, նույն ինքն՝ Արթուր Հակոբյանը խոսել է իր ծրագրերի, անձնական կյանքում տեղի ունեցած նորությունների մասին և անկեղծացել, որ շուտով հայր է դառնալու: «Շուտով՝ շաբաթներ անց աղջիկս կծնվի. ինձ համար երազի պես է հնչում. անհամբեր սպասում եմ»:

Հարցին, թե Հայաստանում հատկապես ինչն է կարոտել, ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատած երգիչը պատասխանել է. «Հայաստանում կարոտել եմ ամեն ինչը՝ օդն ու ջուրը, Երևանը, իմ տունը, Տավուշի թավ անտառներից մինչև Տաթևի վանքը, կիսաքանդ, բայց անփոխարինելի Ամբերդը, Սևանը: Թեկուզ հեռու եմ հիմա, բայց երբեք չեմ հեռացել Հայաստանից, Հայաստան ջան»:

Աղբյուրը`   losarmnews.com