Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան
1731
Չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ., 14:45
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, երրորդ անգամ ծնողներ են դարձել, հաղորդում է TMZ-ը: Փոխնակ մայրն աղջիկ է ծննդաբերել: Պարբերականի տեղեկություններով՝ աղջիկը ծնվել է երեկ Լոս Անջելեսի ծննդատներից մեկում: Ծննդատանը ներկա են գտնվել Քիմն ու Քանյեն, ինչպես նաև ծննդատուն են եկել Քիմի քույրերը: Հայտնի է նաև, որ աղջիկը կշռում է 3 կգ-ից մի փոքր ավելի և ծնվել է առողջ: Երեխայի անունը դեռևս հայտնի չէ: Նշենք, որ զույգն ունի 2 երեխա՝ աղջիկը՝ Նորթը, և տղան՝ Սեյթը: Ծննդաբերությունից հետո ռեալիթի շոուի աստղի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, այդ իսկ պատճառով նրա երրորդ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: |
Սերժ Թանկյանը ոգեկոչել է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
13124.04.2024, 23:48Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են
14521.04.2024, 15:18Պոնչը և Տոման ամուսնացել են
211512.04.2024, 18:18«Լադանիվայի» «Ժակո» երգի տեսահոլովակն արդեն ունի 3 միլիոնից ավելի դիտում (տեսանյութ)
210612.04.2024, 16:24Ովքե՞ր են հայերեն երգող ու պարող ռուանդացի փոքրիկները (տեսանյութ)
176210.04.2024, 11:00«Ասատրյաննե՛ր, իշխանության գալու դեպքում ես ձեր մուտքը ՀՀ փակելու եմ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
20604.04.2024, 14:18